Սեյրան Օհանյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ
Նապկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, խոսելով Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհանիսյան հնարավոր դաշիքնի մասին, նշեց, որ բազմիցս հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ: Ինչպես հայտարարեց՝ր առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա հայտարարությամբ։ «Վստահեցնում եմ՝ Սեյրան Օհանյանը առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ, կհայտարարի քաղաքականություն իր մուտքի մասին։ Նա կասի, թե որ ուժի հետ է գալիս եւ ինչպես, այդ ամենը կիմանանք նրանից։ Նա կիսում է իմ ներկայացրած տեսակետը երկրում ստեղծված իրավիճակի եւ դրանից ելքերի մասին»,-ասաց Դալլաքյանը։ Այնուհետև ակնարկեց,որ եթե իրենց հաջողվի մեծ կոնսոլիդացիայի հասնել, հայտնի քաղաքական և ռազմական գործիչներ կարող են հանդես գալ իրենց նախընտրական ցուցակով։ Դալլաքյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձել է կանխել Վիկտոր Դալլաքյանի նախորդ ասուլիսը։ Նրա խոսքով՝ դա փորձել է անել Արմեն Գևորգյանի միջոցով, վերջինս նրան նամակ է ուղարկել՝ խնդրելով խոսել, Դալլաքյանը, սակայն, չի արձագանքել։
