Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը Հայաստանի գործող իշխանությունն է. Վիկտոր Դալլաքյան
Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նախագահականում պաշտոնին հրաժեշտ տալուց հետո անդամակցել է «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը, և այժմ այդ կուսակցության փոխնախագահն է։ Այժմ կուսակցության նախագահն է Էդուարդ Անտինյանը, որը հրաժեշտ կտա իր պաշտոնին՝ դեկտեմբերի 23-ին նախատեսված 7-րդ համագումարից առաջ։ Ասուլիսի ժամանակ վերջինս կարճ ելույթ ունեցավ և խոսեց իր հրաժարականի մասին։ Նրանից հետո ելույթ ունեցավ Վիկտոր Դալլաքյանը,խոսելով 2016 թվականին տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին: «2016-ին Հայաստանում 3 հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել՝ ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի գործողություն և նոր վարչապետի նշանակում։ Ապրիլին Ադրբեջանին հաջողվեց Ղարաբաղի շուրջ ստատուս քվոյի փոփոխությունը դարձնել ընկալելի միջազգային հանրությանը։ Հայաստանը ցավոք սրտի առաջնորդվում է ստատուս քվոյի փոփոխման տեսալականով։ Հայաստանում գործող մաֆիոզ, կլանային, օլիգարխիկ համակարգը չի կարող Ադրբեջանի հետ մրցակցել։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և Հայաստանի իշխանությունները պետք է հեռացվեն իշխանությունից։ Հայաստանին սպառնացող թիվ մեկ վտանգը Հայաստանի գործող իշխանությունն է»,- ասաց նա:
