Հրապարակվել են Քադաֆիի սպանության՝ նախկինում անհայտ կադրերը. տեսանյութ 18+
Արեւմտյան մամուլում նախկինում անհայտ կադրեր են հայտնվել, որոնք ցուցադրում են Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի կյանքի վերջին րոպեները։ Ազգային անցումային խորհրդի անդամներից մեկն, ընդ որում, մշտապես ատրճանակի թիրախում է պահում գերուն, փոխանցում է Lifenews-ը։ Հիշեցնենք, որ Մուամմար Քադաֆին սպանվել էր 2011թ. հոկտեմբերի 20-ին իր հայրենի Սիրթ քաղաքի մոտակայքում Լիբիայի անցումային խորհրդի մարտիկների եւ իր համախոհների միջեւ սկսված հրաձգության ընթացքում։ Նրա մահը առաջ էր բերել համաշխարհային հանրության բուռն արձագանքը։
