Տեր-Պետրոսյան-Ալիև «պետական գործիչների» նմանությունը

ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Կոնգրեսի համագումարում ունեցած ելույթն ամբողջությամբ նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը: Նա ծավալուն պատմական, ծրագրային ելույթ էր պատրաստել: Նրա պատմական գիտելիքների վրա ծանրանալն`անիմաստ է, սակայն պատեհ առիթ է հասկանալու, թե ինչու՞ Տեր-Պետրոսյանը, որը Ղարաբաղը Հայաստանին միացնելու կամ ԼՂ-ի անկախացման պահանջով 1988-ին իշխանության եկած գործիչ էր, այսօր ելույթ ունեցավ մի այնպիսի ելույթով, որը մեծ աշխուժություն է առաջացրել Ադրբեջանում, այդ ելույթն ամբողջությամբ հրապարակվում է ադրբեջանական կայքերում... Միայն այս մեկ նախադասությունը նրա ելույթից մեջբերելով` արդեն իսկ բավական է պատկերացում կազմելու, թե ուր է հասել ՀՀ հիմնադիր առաջին նախագահը. «Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը»: Թե Ալիևի ո՞ր քայլերն են Տեր-Պետրոսյանին հուշել, որ նա ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման ուղղությամբ` պարզ չէ: Հավանաբար, Տեր-Պետրոսյանի համար Ալիևի ռացիոնալությունն, օրինակ` ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը սանձազերծեց Տեր-Պետրոսյանին հավանած «պետական գործիչը»: Խնդիրն այն է, որ այսօր միջազգային հանրությունը, արևմուտքը դիկտատոր Ալիևի ձեռքն, ինչպես ասում են, «կրակն են ընկել»` հասկանալով, որ նա է սանձազերծել ապրիլյան պատերազմը և նրանից պահանջում են ճանաչել ԼՂ կարգավիճակը, և ահա, ի հայտ է գալիս Տեր-Պետրոսյանն ու ասում` պետք է զիջենք ՌԴ-ի ջանքերի շնորհիվ, որպեսզի լավ ապրենք... Նախ հարց` Տեր-Պետրոսյանը վստա՞հ է, որ շրջաններ զիջելով Ալիևին, վերջինս մոռանալու է Ղարաբաղը... Իհարկե ոչ, ժամանակ առ ժամանակ Ալիևը հիշում է ոչ միայն «ամբողջ Ղարաբաղը հետ բերելու» մասին, այլև «Երևանի» մասին ու սպառնում է ՀՀ տարածքին: Բայց Ալիև «պետական գործչի» այս հայտարարությունները բոլորովին չեն մտահոգում մեկ այլ «պետական գործիչ» Տեր-Պետրոսյանին: Հաջորդը, այնուամենայնիվ ո՞րն է Տեր-Պետրոսյանի նպատակը... Պատասխանը շատ պարզ է: Նախընտրական ծրագրային ելույթով Սերժ Սարգսյանին «դուխ տալով», իր աջակցությունը ցույց տալով` Ղարաբաղի հարցում զիջումների գնալու հարցում, Տեր-Պետրոսյանը լուծում է նեղ կուսակցական խնդիր` հաջորդ խորհրդարանում պատգամավորական մի քանի աթոռ ստանալ` ՀԱԿ-ի համար: Ահա, մի «արդար» գործարք. մի քանի պատգամավորական տեղ` Ղարաբաղի դիմաց: Այս գործարքի կյանքի կոչման համար Տեր-Պետրոսյանը, հավանաբար, մի քանի տասնյակ գիրք էր թերթել, որպեսզի պատմական էքսկուրսներով համեմված ելույթներով ժողովրդին բացատրեր, թե ինչ պետք է անի ՀՀ գործող նախագահը, որպեսզի Հայաստանում ավելի լավ ապրենք: Տեր-Պետրոսյանի` սիրած Իսրայելին, որը չորս կողմից շրջապատված է հակառակորդներով, իմիջիայլոց, այսօր որևէ մեկը չի կարող ստիպել 1 մետր տարածք զիջել հարևան որևէ երկրի: Ավելին, Իսրայելը շատ դեպքերում, ինքն է վարում ագրեսիվ քաղաքականություն, և որևէ երկիր չի էլ համարձակվում վիճարկել Իսրայելի քայլերը: Հետևաբար, մի՞թե, սրանից բխում է, որ երկու հարևանի հետ հարաբերություն չունեցող Հայաստանը պարտավոր է Ալիևին զիջել ամեն ինչ, այն էլ պարզ չէ` ինչի դիմաց: Իսկ Ալիևը համաձայնե՞լ է ԼՂ-ում հանրաքվեի անցկացմանը` ԼՂ կարգավիճակի հարցով: Տեր-Պետրոսյանը, շատ լավ գիտակցում է, որ Ալիևը նույնիսկ համաձայն չէ բանակցությունների սեղանին այսօր գտնվող սկզբունքներին, քանի որ Ալիևի ախորժակն ավելին է, նա հստակ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանի տարածք է: Ի՞նչ շրջանների զիջման մասին է խոսքը... Տեր-Պետրոսյանի «փորացավը» նաև Մոսկվային հերթական անգամ հավատարմություն հայտնել է այս բանաձևով` Սերժ, ընդունիր ռուսական պլանը, ես քեզ այստեղ կպաշտպանեմ, իսկ դու հնարավորություն կունենաս արդարանալու, որ Հայաստանի ընդդիմությունը կողմ էր կարգավորման այս տարբերակներին... Տեր-Պետրոսյան «պետական գործիչը», սակայն մոռանում է, որ, եթե գոնե ապրիլյան պատերազմից առաջ իր այս «կուտը» ինչ-որ առումով փոքր-ինչ կարելի է անցկացնել, այսօր դա բացառված է, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ ապրիլյան պատերազմներ չեն կրկնվելու Ալիև «պետական գործչի» կողմից: Ցավալին այն է, որ Հայաստանի ու Արցախի զարգացման, կայունության ու անվտանգության հաստատման փոխարեն Տեր-Պետրոսյան «պետական գործչի» դիրքորոշումը համընկնում է մեկ այլ «պետական գործիչ»` Ալիևի դիրքորոշման հետ: Սակայն Ալիևը հայկական կողմից հնարավոր նման քայլը, ինչը առաջին նախագահն է ներկայացնում, միանշանակ, կգնահատվի Հայաստանի կապիտուլյացիա: Տեր-Պետրոսյանը, մինչդեռ, դա «հաղթական» լուծում է համարում Հայաստանի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am