ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի օգնականներն ու հատուկ ծառայություններն աշխատում են Վաշինգտոնի կարծիքով ռուսների կողմից կատարվող կիբերհարձակումներին պատասխան հարվածներ տալու ուղղությամբ: Այս մասին գրում է The New York Times-ը հղում անելով Սպիտակ տանը գտնվող աղբյուրին:
«Մի քանի տարբերակներ համարվել են անարդյունավետ, իսկ մի քանիսն էլ՝ շատ ռիսկային: Եթե հնարավոր լիներ ընտրել լավագույն տարբերակը, ապա նախագահը արդեն կանցներ գործողությունների»,-հայտնել է աղբյուրը:
Հրատարակության մեջ նշվում է, որ ԱՄՆ կառավարության պատասխաններից մեկը կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի հաշիվների արգելափակումը Եվրոպայի և Ասիայի բանկերում: Բացի այդ, նշվում է, որ առաջարկվել է արգելել Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավարության մուտքը ԱՄՆ: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ քննարկվել է «բացահայտել Պուտինի և օլիգարխների կապը», սակայն այդ մտքից նրանք հրաժարվել են, քանի որ հասկացել են, որ այն «շոկի մեջ չի գցի ռուսներին»:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է դադարի խոսել այն մասին, որ իբր ռուս հակերները տեղ ունեն ԱՄՆ տարածքում կամ էլ բերի ապացույցներ:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից