Ում դեմ կգլորեն ձնագունդը

Քաղաքական կյանքի  ինտրիգներից  մեկը Վիկտոր Դալլաքյանի եւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համատեղ ստեղծելիք կուսակցության հարցն է, այսինքն՝  կհաստատվի՞ Օհանյանի կապը այդ կուսակցությանը, թե ոչ: Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն անցած ամիս հայտարարեց, որ հրաժարվում է և՛ կուսակցությունից, և՛ զբաղեցրած պաշտոնից և ներկայացուցչի գործունեությունից ու կուսակցություն է հիմնում՝ Երրորդ Հհանրապետություն անվանումով: Այս մեկ ամսվա ընթացքում եւ դրանից առաջ մամուլում հետևողականորեն շոշափվում է Սեյրան Օհանյանի առնչությունն այդ կուսակցությանը: Սկզբնական վարկածներից մեկը կուսակցությունն առաջնորդելն էր, հիմա խոսվում է, որ Օհանյանի մասնակցությունը լինելու է, բայց ոչ ղեկավար կազմում, այլ ավելի շատ ստվերային:  Մեկամսյա լռությունից հետո Վիկոտր Դալլաքյանն այսօր հայտնվեց ու իր մամլո ծառայության միջոցով հաղորդեց երկուշաբթի կայանալիք ասուլիսի մասին, որի ընթացքում ավելի կորոշակիանան օդում կախված հարցերը, իսկ դեկտեմբերի 23-ին սպասվում է կուսակցության համագումարը: Մինչ ասուլիսն ու համագումարը կհստակեցվի, թե որ դաշտում է գործելու կուսակցությունը, ովքեր են լինելու կուսակցության շարքերում ու ինչ ծրագրով են քաղաքական հայտ ներկայացնում, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես մի գիշերվա մեջ Վիկտոր Դալլաքյանը որոշեց, որ պետք է ընդդիմություն դառնա, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարող է սպառնալիք դառնալ իր անձի ու ընտանիքի համար: Դալլաքյանը  հայտարարեց, որ եթե առաջիկայում իր կամ իր ընտանիքի անդամների հետ «որևէ բան պատահի», դրա պատասխանատուն կլինի նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանում օտարերկրյա դեսպանների ուշադրությունը հրավիրեց իր այդ հայտարարության վրա։Դալլաքյանը  որեւէ կերպ չհիմնավորեց իշխանությունից ընդդիմություն անցումը: Ասաց՝ իշխանության հետ համագործակցության վերջին չորս տարիների ընթացքում ինքը քարեր էր հավաքում, հիմա արդեն եկել է քարերը նետելու ժամանակը: Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը մինչեւ անգամ Սերժ Սարգսյանին մեղադրեց հանցագործության մեջ, իսկ այդ հանցագործությունը  Էդմոն Մարուքյանին ցուցաբերած աջակցությունն է, որի արդյունքում ինքը նախորդ ընտրություններին պատգամավոր չդարձավ, իսկ Մարուքյանը, որը Դալլաքյանի պնդմամբ չի ունեցել մշտական բնակության համապատասխան ձեւաթուղթ,իշխանության հովանու ներքո անցավ խորհրդարան: «Սեյրան Օհանյանը իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ հրապարակային չկատարած անձնավորության ծրագրերի հետ կապված որևէ գնահատական տալ՝ սա մեկ: Եվ երկրորդը՝ ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը, և կարծում եմ, որ ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ, որպեսզի նման պետական, ռազմական գործիչը համագործակցեր այդ կուսակցության հետ» սա էլ ասաց Օհանյանի կուսակցությանն առնչության մասին՝ էլ ավելի խորացնելով ինտրիգը: Ստացվում է,  փաստորեն, Սեյրան Օհանյանը  հայտնվել է իշխանությունից  ընդդիմություն տրանսֆորմացիայի փուլում , որի դեպքում  իշխանափոխության հայտն անխուսափելի է դառնալու: Բայց ո՞ւմ համար պարզ չէ, որ այդպիսի հեռանկարը հնարավոր է, եթե այդ սցենարը իշխանություններին է ու հատուկ նպատակ հետապնդող: Ո՞վ է մոռացել, թե մամուլը ինչ չարաշահումներ ու աղաղակող փաստեր է վեր հանել Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում՝ բանակային խնդիրներին անդրադառնալիս, ով է  կասկածում, որ եթե Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դաշտը գրավելու մտադրությունները լուրջ լինեն, ապա իշխանությունը քաջածանոթ մեթոդներով նրա առջեւ կոմպրոմատների այնպիսի փաթեթ չի դնի, որ ոչ միայն ընդդիմադիր դաշտ դուրս գալը կդառնա անհնար, այլեւ   տանից դուրս գալը: Առայժմ ընդամենը լուրեր են սպրդվում. որ Օհանյանյանը ընդդիմանում է նախկին յուրայիններին, չի ընդունում նրանց հրավերները, չի վախենում որեւէ կոմպրոմատից:Մյուս կողմից էլ Օհանյանի պաշտոնավարման ընթացքում չարաշահումների մասին հիշում՝ երևի թե նախազգուշական կրակոցով փորձ անելով կանխել զարգացումներ:Հաշվի առնելով Սեյրան Օհանյանի լռությունը չի կարելի պնդել, որ նրա անվան արծարծումը միայն Վիկտոր Դալլաքյանին է ձեռնտու: Խաղաթղթերը կբացվեն առաջիկա շաբաթվա ընթացքում ու Սեյրան Օհանյանի որոշումից հետո պարզ կդառնա՝ գործ ունենք իրակա ընդդիմության, թե դաշտ գործուղված հերթական ուժի հետ:Հնարավոր է կրկեսի չվերածելու համար առաջիկա ամիսներին էլ պահպանվի այս խորհրդավորությունը ու հրամցվի Սեյրան Օհանյանի  ընդհատակյա <<գործունեությունը>>՝ ծանրակշիռ դարձնելով այդ կուսակցությանը: Արդեն իսկ տեղեկություններ կան, թե Օհանյանի թիմը մարզերում սկսել է իշխանափոխության կոնսուլտացիաները: Այլ վարկածներ ևս քննարկվում են, օրինակ Ծառուկյանի վերադարձի դեպքում Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը նույնպես կհայտնվի այն բեւեռում, որը կառաջնորդի ԲՀԿ նախկին ղեկավարը: Այո, պետք չէ զարմանալ, քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ, կան շահեր, որոնք մոռացության կմատնեն Ծառուկյանի մասին Դալլաքյանի հայտնի ելույթը:Հատկապես Դալլաքյանը ասուլիսում դրվատանքի արժանացրեց Ծառուկյանին ու խոստովանեց, որ ԲՀԿ-ի ծրագիրն ինքն է գրել: Այս հեռանկարի պարագայում դաշտում կհայտնվի գերհզոր մի ուժ, որը կփաթեթավորվի ընդդիմության  անվան տակ ու կլուծի իշխանության համար կարեւոր բազում հարցեր: Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am