Բախումներ՝ ոստիկանների հետ
Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել կենսաթոշակային հնարավոր բարեփոխումների դեմ, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Ամբոխից քարեր եւ բոցավառվող ռումբեր են նետել ոստիկանների վրա, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին: Այդ ընթացքում հունական արհմիությունները համապետական գործադուլ էին կազմակերպել, որի ընթացքում աշխատանքը դադարեցրին դպրոցները, դեղատները, հասարակական տրանսպորտը, իսկ հիվանդանոցում աշխատակազմի նվազագույն քանակություն էր մնացել:
