Իրանի նախագահը կայցելի Հայաստան
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Հայաստան, Ղազախստան և Ղրղըզստան՝ հայտնում է APA գործակալության թեհրանյան բյուրոն: Իրանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության ղեկավար Փարվիզ Իսմայիլին հայտնել է, որ այցը կկայանա դեկտեմբերի 21-ին: Իրանի նախագահը Հայաստան է այցելելու երկկողմ կապերի խորացման նպատակով։ Մեկօրյա այցի ընթացքում Հասան Ռուհանին կհանդիպի ՀՀ նախագահի հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Նաև երկու երկրների գործարարները կմասնակցեն առևտրային կապերի քննարկմանը։ Հաջորդ կանգառը կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, որտեղ Ռուհանին կհանդիպի երկրի նախագահի հետ և նրա հետ մամլո ասուլիսով հանդես կգա։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան Ռոուհանին կուղևորվի Ղրղըզստան: Բիշքեկում ևս տեղի կունենա երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող փաստաթղթերի ստորագրում: Իրանի նախագահի շրջագայությունը կավարտվի դեկտեմբերի 23-ին:
