Ընդդիմության գործողությունները անհրաժեշտ է որակել որպես հեղաշրջման փորձ, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Բլաշչակը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով հետաքննություն սկսել Սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկու նկատմամբ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ստորագրահավաքի հեղինակները կարծում են, որ Սեյմի խոսնակը գերազանցել է լիազորությունները: Ներկայում հանրագրին ավելի քան 11 հազար մարդ է միացել: 20 հազար ստորագրություն հավաքելուց հետո այն ուղարկվելու է դատախազություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը նիստերի գլխավոր դահլիճի սահմաններից դուրս Սեյմի կանոնակարգի խախտումներով կարեւորագույն օրենքներից մեկն է ընդունվել՝ երկրի բյուջեն: Սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկին խախտել է կանոնները, որոնք պետք է պահպաներ: Նա դահլիճ չի թողել պատգամավորների մի մասին եւ թույլ է տվել Կանոնակարգին չհամապատասխանող քվեարկություն կատարել: Ընդդիմության անդամներն էլ արգելափակել են Լեհաստանի խորհրդարանի աշխատանքն ու կազմակերպել բողոքի ակցիա:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից