Էլթոն Ջոնը ևս արգելել է Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը
Բրիտանացի երգիչ, Էլթոն Ջոնն արգելել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին օգտագործել իր երգերը քաղաքական միտինգների ժամանակ, հայտնում է The Telegraph-ը: Խոսքը Rocket Man հիթի մասին է: Այդկերպ, նա միացել է մի խումբ երաժիշտների ու երգիչների՝ Ադելին, R.E.M-ին ու Նիլ Յանգին, որոնք իրենց բողոքն են հայտնել Թրամփի կողմից իր նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց երգերի օգտագործման դեմ:
