Նոր մանրամասներ. «Աբուլիկ» մականվամբ երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Խանջյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ «Jose» գիշերային ակումբի ավտոկայանատեղիում նկատել են մի քաղաքացու, ում մոտ եղել է զենքին նմանվող առարկա: Ոստիկանության ծառայողները մոտենալով այդ քաղաքացուն, ով եղել է Porsche Cayenne մակնիշի 10 MT 010 համարանիշի ավտոմեքենայով՝ պահանջել են, որպեսզի այդ երիտասարդը իրենց հանձնի հրազենին նմանվող առարկան: Սակայն ոստիկանության ծառայողները կարողացել են ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նրա ձեռքից խլել ձենքը, ինչի արդյունքում էլ ոչ մի կրակոց՝ ոչ ոստիկանության ծառայակիցների կողմից, ոչ էլ այդ երիտասարդի կողմից չի հնչել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքը խլելու ժամանակ ոստիկանության ծառայողը ավտոկայանատեղիում եղած մերկասառույցի պատճառով սայքաթել է , իսկ այդ երիտասարդը դիմել է իր Porsche Cayenne-ով փախուստի, սակայն ժամեր անց իմանալով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրանական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկաններն արդեն դուրս են եկել իր հետքի վրա՝ մեղայականով ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև Porsche Cayenn-ը և «Սայգա» տեսակի ակոսափող որսորդական ինքնաձիգը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «պորշա- սայգայատերը» հանդիսանում է Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, «Աբուլիկ» մականվամբ 22-ամյա Ալբերտ Էդիկի Մուրադյանը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է որպես բենզալցակայաններ աշխատացնող: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Միքայել Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: «Սայգա» տեսակի հրազենն առգրավված է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զենքի խլման ժամանակ Ա. Մուրադյանը կծել է ոստիկանության աշխատակցի ձեռքը: Տեղին է հիշել խորհրդային հայտնի ֆիլմը՝ «Կովկասի գերուհին», երբ սիրված դերասան Ֆրունզիկը Շուրիկին ասում էր. «Նա կդիմադրի, կկծի, բայց դա հին ավանդույթ է»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 532 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am