ՀՀԿ-ն անհանգստանում է «Նոր Հայաստանի» համար
ԱԺ-ում լրագրողների ետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին, նշեց, որ դրանք անօգուտ ակցիաներ են: «Մեզ անհանգստացնում է նրանց ճակատագիրը: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի: Նման կարծիքի եմ՝ հետեւելով մարդկանց տրամադրություններին»,- ասաց նա:
