Որն է լինելու Սերժ Սարգսյանի պատասխանը

Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի նախահամագումարյան ասուլիսը լույս սփռեց քաղաքական վերջին ժամանակների ինտրիգներից մեկի վրա։ Արդեն հաստատ է՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը առաջիկայում մուտք կգործի քաղաքական դաշտ։ Դալլաքյանն ասաց, որ առաջիկա օրերին Օհանյանը հայտարարություն կանի եւ կազդարարի քաղաքականություն մտնելու մասին։ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց նաեւ, որ գործող իշխանությունները պետք է հեռացվեն, քանի որ վերջինիս վերարտադրությունն ամենավտանգավորն է, իսկ ամենաուշագրավը, նա ընդգծեց, որ իր եւ Սեյրան Օհանյանի տեսակետները համընկնում են երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․« Հայաստանում պետք է իրականացվի խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն, եւ գալիք խորհրդարանական ընտրությունները դրա համար լավ հնարավորություն են ստեղծում: Ընդ որում, պետք է անցում կատարել երկպալատ խորհրդարանի մոդելին՝ սփյուռքի լայն ներկայացվածությամբ»։ Դալլաքյանը հայտարարեց, որ կողմ է լայն կոնսոլիդացիային եւ առաջիկայում հրապարակայնորեն կանդրադառնա, թե որ ուժերի հետ է հանդիպել․« Հրաժարականից հետո բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել նաեւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Մենք նույն կերպ ենք գնահատում Հայաստանում առկա իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ուղիները: Սեյրան Օհանյանը մոտ օրերս հանդես կգա քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարությամբ: Մենք նրա հետ համագործակցելու ենք »,- շեշտեց Դալլաքյանը։ Դալլաքյանը ասաց նաեւ, որ եթե գալիք խորհրդարանական ընտրություններն էլ կեղծվեն, ապա հանրությանը այլ բան չի մնա, քան Սասնա ծռերի օրինակով ապստամբությունը․«Եթե գալիք ԱԺ ընտրությունները եւս կեղծվեն, բողոքի այլ տարբերակ չի լինի, քան նմանօրինակ բողոքը: Երբ ժողովրդին մղում են փակուղի, նա այսպիսի քայլերի է դիմում»։ Այսպիսով, Սեյրան Օհանյանը իշխանությունից ընդդիմություն տրանսֆորմացիայի փուլն անցավ՝ զբաղեցնելով ընդդիմության ճամբարը։ Եթե Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դաշտը գրավելու մտադրությունները լուրջ են, ապա իշխանության՝ կոմպրոմատների փաթեթը չի ուշանա, որի պարագայում խիստ կասկածելի է՝ Սեյրան Օհանյանը կցանկանա՞ մուտք գործել քաղաքականություն, թե կմտքափոխվի։ Մյուս կողմից՝ այս նախագիծը շահեկան կարող է լինել առաջին հերթին իշխանության համար, քանի որ եւ Վիկտոր Դալլաքյանը եւ Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի թիմում են եղել ու կարող են չափավոր ընդդիմություն հանդես գալ։ Թերեւս միայն այդ պարագայում է հնարավոր գործունեություն ծավալել, այլապես նույն փաստարկով նրանք առավել խոցելի են։ Անի Սահակյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am