Արոնյան-Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի. London Chess Classic
Տեղի ունեցավ London Chess Classic մրցաշարի 8-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Ոչ-ոքի արդյունքով ավարտվեց նաև մրցաշարի առաջին և երկրորդ հորիզոնականներում ընթացող Ուեսլի Սոյի ու Ֆաբիանո Կարուանայի դիմակայությունը, իսկ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հաղթանակ տոնեց Վեսելին Թոփալովի նկատմամբ:
