ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեղադրել է Ռուսաստանին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն իր տարեկան զեկույցում մեղադրել է Ռուսաստանին՝ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ անդամ երկրների եւ դաշինքի գործընկերների նկատմամբ միջուկային զենք կիրառելու ծրագրեր մշակելու մեջ: «Վերջին երեք տարիներին Ռուսաստանն անցկացրել է առնվազն 18 լայնամասշտաբ զորավարժություն, որոնք ներառել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների վրա միջուկային հարվածների մոդելավորումներ, օրինակ՝ Շվեդիայի վրա հարձակման նմանակումը 2013 թվականի մարտին»,- ասված է զեկույցում:
