Թուրքիան Վատիկան է վերադարձրել իր դեսպանին
Թուրքիան որոշում է կայացրել Վատիկան վերադարձնել իր դեսպանին, որին հետ էր կանչել Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարություններից հետո: Այս մասին գրում է «Հուրիեթը»: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Վատիկանի մամուլի ծառայությունը «գնահատել է» Թուրքիայի առաջարկությունը՝ ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ինչպես հայերի արտաքսման հետ կապված իրադարձությունները, ինչպես նաև 1977թ. Վատիկանում Թուրքիայի դեսպանի սպանությունը, որի համար մեղադրվում էր ԱՍԱԼԱ-ի անդամը:
