Նախատոնական օրերին առավել հաճախ գալիս են ապագայից մթերքներ.Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ Ամանորին ընդառաջ թանկացել է գյուղմթերքը՝ միրգ, պտուղ, բանջարեղեն, մի քիչ էլ միսը «Սպառողի համար մսի թանկացումը կարող է շատ թվալ, սակայն այդպես չէ:Օրինակ, ամբողջ տարվա ընթացքում խոզի ազդրամիսը, որն ամենաէժան հատվածներից է, գնել են 2200 դրամով: Հիմա ազդրամիսի պահանջարկը մեծացել է,  քաղաքացին ձեռք է բերում 2800 դրամով: Ինձթվում է, թե շուկայում  խոզի միսը թանկացել է 30 տոկոսով: Իրականում խոզի մսի մնացած հատվածներն այդքան չեն թանկացել, կան նաև հատվածներ, որոնք ավելի էժան են վաճառվում, քան տարվա ընթացքում:Վերամշակում անցած սննդամթերքի այն ոլորտներում, որտեղ կան դրսից խաղացողներ, այսինքն բրենդային ընկերություններ, որոնք ներկայացված են Հայաստանում, Հայաստանը սկսում է նմանվել աշխարհի մնացած երկրներին, որտեղ Ամանորն ասոցացվում է տոների հետ և սովորաբար այդ ընթացքում զեղչեր են լինում »,- ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը: Ինչ վերաբերում է ժամկետանց սննդին, մասնավորապես կաթնամթերքին, Բաբկեն Պիպոյանն ասաց.«Նախատոնական օրերին առավել հաճախ գալիս են ապագայից մթերքներ, լինում են արհեստական երկարացված պիտանելիության ժամկետներ:Օրինակ, պայմանական այս կամ այն ապրանքի պիտանելիության ժամկետը 10 օր է: Վրան որպես արտադրության օր նշել են հունվարի 1-ը, հետևաբար պիտանելի է մինչև հունվարի 10-ը: Բայց բոլորս էլ գիտենք, որ հունվարի 1-ին արտադրություն չի եղել:Կամ՝ դեկտեմբերի 30-ին է արտադրվել, պիտանելիության ժամկետն ավարտվում է հունվարի 10-ին այն դեպքում, երբ պիտանելիության ժամկետը դեկտեմբերի 30-ի արտադրման դեպքում չի կարող ավարտվել հունվարի 10-ին»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am