Ինչ ձևաչափով է ՀԱԿ-ը գնում ընտրությունների
Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է ընդդիմադիր «Հայ ազգային Կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարին Կուսակցության նախագահ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսեց առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափի մասին: «Կոնգրեսին առաջարկել եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնալ «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանով:Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մեջ, որովհետև Հայաստանի ու Ղարաբաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի տվյալ պահի մարտավարությանը, ապա, իմ կարծիքով, ցանկալի կլիներ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցեինք այս նշանաբանի կամ քաղաքական այս պլատֆորմի շուրջ ձևավորված դաշինքով: Այդպիսի դաշինք կազմելու ցանկություն հայտնող կուսակցությունների առջև մեր դռները պետք է բաց լինեն»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Քաղաքական այլ ուժերից համագումարին մասնակցում է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
