Խոշոր ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը ЗИЛ-ով կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Վահագն Կոլյանը իր վարած ЗИЛ ММЗ 4502 մակնիշի 17 TT 011 համարանիշի ավտոմեքենայով Արցախի և Այվազովսկի փողոցների T-ձև խաչմերուկոմ դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու սպայական ջոկի տեսուչը, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի



