Հայաստանում ողբերգական ավտովթարի կասկածանքով ձերբակալվել է Սերբիայի 56-ամյա քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Մարատ Շահբազյանի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ձերբակալվել է Սերբիայի քաղաքացի, 56-ամյա Ստանիսլավ Նուբիցային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արմավիրի մարզում մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ բեռնատար Volvo-ն վարել է Ս. Նյուբիցային, իսկ Volkswagen-ը վարել է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ, 62-ամյա Սիմոն Խաչատրյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 33-ամյա Արթուր Հովհաննիսյանը, իսկ Opel Vectra մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտաշես Բաբայանը։ Հիվանդանոց են տեղափոխվել Volkswagen-ի վարորդ Ա. Խաչատրյանը, իսկ նրա ուղևոր՝ համագյուղացի, 43-ամյա Նվարդ Բադալյանը մահացած վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի դիահերձարան։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել էին Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել էր դաշտամիջով անցնող առվակի մեջ: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Volkswagen միջից դուրս էին բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, ովքեր տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել էր, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին նա էր ուղեկցել հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am