Դահլիճը ծափահարեց Վանո Սիրադեղյանին
Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի 2 (20) համագումարը շարունակվում է, որտեղ էլ ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այսօր չի ներկայացնելու կուսակցության հաշվետվություն, քանի որ այսօր համագումար անող քաղաքական ուժը 1998 թվականից ի վեր եղել ու մնում է շարժում: Զուրաբյանը նախ ողջունեց Վանո Սիրադեղյանի ընտանիքն, որը ներկա է համագումարին և Բաբկեն Արաքցյանին:
Համագումարի ժամանակ ցուցադրվեց ՀԱԿ պատմությունը ներկայացնող ֆիլմը: Երբ կադրում երեւաց Վանո Սիրադեղյանը, դահլիճը սկսեց ծափահարել:
Նշենք, որ ՀԱԿ նոր վարչության կազմում ներառված են Վանո Սիրադեղյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Մալխասյանը, Սարգիս Գեւորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արարատ Կոստանյանը, Գրեզելդա Ղազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Սարգսյանը, Անի Գեւորգյանը եւ այլն:
