Հրաշք դատական համակարգում
Ժողովուրդ թերթը գրում է. «Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ Է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաև պաշտոնների ժառանգները դառնան։ Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավարի պաշտոնում նշանակվելն Է։ Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է:«Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր Է։ Այսպես, նա հայտարարագրել Է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա։ Թադևոսյանին հաջողվել Է «հետ գցել» նաև 35 միլիոն դրամ։ Դատավորի եկամտի չափը կազմել Է ավելի քան 5 միլիոն դրամ։Եկամտի աղբյուրը, ըստ Թադևոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն Է եղել։ Նկատենք, որ նախկինում դատախազությունում աշխատած Թադևոսյանի ունեցվածքը տարեցտարի հրաշքով աճել Է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
