Չեմ կարծում, որ հայրս երբեւիցե կփորձի թողնել քաղաքականությունը

ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ում գլխավոր պաշտոնը կյանքում թերեւս հոր՝ Գալուստ Սահակյանի որդին լինելն է, քանզի նրա հոր գլխավոր պաշտոնն էլ Գալուստ Սահակյան լինելն է, առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի, եթե քաղաքական որոշում լինի։ Քաղաքական որոշումը՝ մի կողմ, իսկ ինքը ցանկանո՞ւմ է։ Սահակյանը կարծում է, որ քաղաքականության մեջ ցանկություններով պետք չէ առաջնորդվել։ «Եթե քաղաքականության մեջ ես, ու կա քաղաքական թիմ, ուրեմն դու պիտի ենթարկվես թիմի որոշմանը»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց նա։ Նկատենք, որ բոլոր հանրապետականներն են այդպես ասում՝ ինչ թիմը որոշի, այն էլ կանեն։ Հետաքրքիր նվիրվածություն է թիմին՝ ստորադասելով սեփական ցանկությունները։ Նկատենք, որ նոր Սահմանադրությամբ ընտրությունները կանցկացվեն բաց՝ ռեյտինգային, եւ փակ՝ համամասնական ցուցակներով։ Եվ ռեյտինգային ընտրակարգով պայքարի ելածների համար բավականին բարդ փորձություն է սպասվում, քանզի ստիպված են լինելու մեկ խոշորացված ընտրատարածքում նույն թիմից մի քանի հզոր խաղացողներ պայքարել իրար դեմ, վերջում էլ հարց է, թե ով կանցնի, ով կմնա։ Արման Սահակյանից հետաքրքրվեցինք՝ ինքը պատրա՞ստ է ռեյտինգային ընտրակարգով մասնակցել ընտրություններին իր տարածքում (Աջափնյակ համայնքից է)։ Բավարար ռեյտինգ իր մեջ տեսնո՞ւմ է այսօր, որ կարողանա բավարար չափով ձայներ հավաքել։ «Իհարկե տեսնում եմ։ Ուրեմն հավատացած եղեք՝ եթե չտեսնեմ էդ ձայները, ես երբեւիցե չեմ փորձի մասնակցել։ Եթե հիշում եք, 2003 թվականին ես ինքս Աջափնյակում, որպես թաղապետի թեկնածու, մասնակցել եմ ընտրություններին եւ մոտ 15 հազար ձայն եմ տարել»։ - Բայց հիմա կարծես ավելի բարդ է լինելու, Աջափնյակի հետ մեկ ընտրատարածքում են լինելու նաեւ Արաբկիրն ու Դավթաշենը, որտեղ խոշոր խաղացողներ կան, լուրջ մրցակիցներ։ Հեշտ կլինի՞ Ձեզ համար։ - Դե, մենք էլ կփորձենք։ Չեմ ասում, որ հեշտ կլինի, բայց, համենայնդեպս, եթե լինի համապատասխան քաղաքական որոշում, կփորձեմ։ Չեմ կարծում, որ հնարավորություն չեմ ունենա կուսակցության համար որոշակի ձայներ ապահովելու։ - Ինքներդ Ձեր հեղինակությա՞մբ, թե՞ դրան կնպաստեն նաեւ Ձեր հոր հեղինակությունն ու անցած ճանապարհը։ - Իմ հոր հեղինակությունն ու անցած ճանապարհն ինձ համար շատ թանկ են եւ, բնականաբար, հաստատ կօգնեն։ - Իսկ ինքը՝ Գալուստ Սահակյանը, մտադրություն ունի՞ մնալ քաղաքականության մեջ։ - Այդ հարցը կարող եք ուղղել իրեն, բայց, համենայնդեպս, ես կարծում եմ՝ այո, ունի։ Եվ այդ ուժն ունի, եւ ներուժն ունի։ - Զրուցե՞լ եք իր հետ այս թեմայով, ի՞նչ կարգավիճակով է ցանկանում մնալ քաղաքականության մեջ։ - Չեմ զրուցել․․․ ընտրություններից հետո կերեւա։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am