Երևան-Սոչի մեկնող ուղևորներն 8 ժամ «պատանդառված» են մնացել, ինչով է զբաղված քաղավիացիան

«Utair aviation» ընկերության կողմից երեկ, ժամը 14։30-ին տեղի ունենալիք Երեւան-Սոչի ավիաթռիչքը ժամը 21։45-ի դրությամբ դեռեւս չէր կայացել: Պատճառը, ըստ ընկերության պաշտոնական ներկայացուցչի, ինքնաթիռի անսարքությունն էր, որն ի հայտ էր եկել դեռեւս Սոչիից Երեւան վերադառնալու ընթացքում: Այս հանգամանքը չէր խանգարել, որ ընկերությունը սահմանված ընթացակարգով ապահովի ուղեւորների գրանցման գործընթացը եւ մարդկանց ժամերով «պատանդ պահի» ինքնաթիռում` ամենեւին չանհանգստանալով, որ նրանց մեջ կանայք, երեխաներ եւ, վերջապես, առողջական լուրջ խնդիրներ ունեցողներ կան, որոնց անորոշ ժամանակով պատանդառությունը, մեղմ ասած, անօրինական էր: Մի քանի ժամ անց, այնուամենայնիվ, ուղեւորներին իջեցրել են ինքնաթիռից, սակայն չվերթի չկայանալու կամ որոշակի ժամանակով հետաձգվելու մասին ոչինչ չեն հայտարարել: Ուղեւորները չեն կարողացել հետ վերադարձնել իրենց տոմսերը եւ ստանալ ուղեբեռները: Այն, որ ընկերության ներկայացուցիչը չէր կարողանում պատասխանել, թե եւս որքան ժամանակ կպահանջվի ինքնաթիռի տեխնիկական անսարքության վերացման համար, գուցեեւ հասկանալի է: Սակայն ինչպե՞ս հասկանալ ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության, մեղմ ասած, անհոգի եւ միանգամայն պատժելի արարքը, որը, ի սկզբանե իմանալով, որ ինքնաթիռի հետ տեխնիկական խնդիրներ կան, ուղեւորներին հանգիստ խղճով «պատանդառում» է ինքնաթիռում, ապա միայն մտածում դրա տեխնիկական անսարքության վերացման մասին, որն էլ կարող է տասնյակ ժամեր տեւել: Չի բացառվում, որ առաջիկա տասը կամ քսան ժամերի ընթացքում դարձյալ հնարավոր չլիներ ինքնաթիռը թռիչքի պատրաստել, եւ, այնուամենայնիվ, ընկերությունն ուղեւորներին գոնե ազատ ընտրության հնարավորություն չի ընձեռել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ խաբեություն, որի առաջին քայլն սկսվում է ուղեւորների` տեղեկացված լինելու իրավունքի ոտնահարմամբ, ապաեւ՝ ազատության ամբողջական սահմանափակմամբ: Խաբեությամբ «գերեվարված» ուղեւորին ոչինչ չի մնում, եթե ոչ` ենթարկվել թռիչքն սպասարկող ընկերության խաղի կանոններին` հիմնված բացառապես սեփական բիզնես-շահերի պարզագույն հաշվարկի վրա` անգամ մեկ ուղեւոր չկորցնելու ամոթալի տրամաբանությամբ: Այսպես լինելու է միշտ, քանի դեռ պատկան մարմիններն զբաղված են ամեն ինչով, բացի իրենց բուն գործառույթներից: Եվ ինչո՞ւ հար եւ նման լրջագույն խնդիրներին մատների արանքով է նայում Քաղաքացիական ավիացիայի վարչությունը: Չէ՞ որ սա սեփական երկրի քաղաքացիների իրավունքների ամենակոպիտ ոտնահարում է, որը տվյալ դեպքում ուղեկցվել է պարզ խաբեությամբ, քանի որ ի սկզբանե ընկերությանը հայտնի է եղել ինքնաթիռի անսարքության մասին: realnews.am

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am