«Եղանակը -12 աստիճան է հիմա, փողոցները սառած, մենք սառած…համբերեք». «Սանիթեք»

Մինչ Երեւանի ձյան մաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության ֆեյսբուքյան էջում քննադատություններ են հնչում քաղաքի տարբեր հատվածներն անտեսելու կապակցությամբ, ընկերությունը Երեւանի բնակիչներին կոչ է անում համբերությամբ զինվել. «Մեր թիմը շարունակում է ձնամաքրման աշխատանքները արտակարգ ռեժիմով։ Այսօր արդեն 72-րդ ժամն է՝ անընդմեջ աշխատանքի 3-րդ օրը։ Եղանակը -12 աստիճան է հիմա, փողոցները սառած, մենք սառած… Բայց տրամադրված ենք մարտական ։) Համբերությամբ զինվե՛ք, մեր սիրելի երևանցիներ, շարժվում ենք հիմա դեպի ձեր փողոց»,- ասվում է ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղադրված հաղորդագրությունում: «Սանիթեք» ընկերությունից հայտնում են նաեւ, որ եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերի համար մտահոգիչ են. «Անընդմեջ տեղումները հնարավոր է շարունակվեն ևս մի քանի օր, ինչպես նաև սպասվում է ջերմաստիճանի կտրուկ իջեցում, ընդհուպ մինչև -16 աստիճան, իսկ բարձրադիր վայրերում հնարավոր է քամի ու ձնաբուք: Քանի որ նման եղանակային պայմաններում մերկասառույցի գոյացումն ու ձնամաքրման աշխատանքների կատարման ընթացքում բարդությունների առաջացումն անխուսափելի է, ակնկալում ենք Երևանի բնակիչների համագործակցային վերաբերմունքը ձնամաքրման աշխատանքների մասով»,- ասվում է հաղորդագրությունում: Ընկերությունից նշում են, որ իրենց 640 աշխատակիցները ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ շարունակում են աշխատանքները օր ու գիշեր, ուստի բնակիչների բարեկամական վերաբերմունքը ոգևորիչ կլինի հենց այժմ էլ Երևանի փողոցները ձյունից մաքրող աշխատակիցների համար: Հիշեցնենք, ըստ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումենրի՝ օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար նվազելու է 10-12 աստիճանով:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am