Խոշոր ավտովթար Զվարթնոցի տաճարի մոտ. տուժածների վիճակը ծանր է
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16.38-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոցի տաճարի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Զվարթնոց գյուղի վերջնամասում, բախվել են «BMW» մակնիշի 02 TT 111 (վարորդ՝ 1995 թ. ծնված Դ. Պ.) և «Mercedes C» մակնիշի 19 PP 159 (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դ. Պ.-ն ստացել է գլխուղեղի ցնցում, Ա. Ս.-ն՝ աջ ոտքի ծնկային կոտրվածք, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1997 թ. ծնված Լ. Ա.-ն՝ քթի կոտրվածք, 1973 թ. ծնված Լ. Բ.-ն` ձեռքի և գլխի վնասվածք: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Դ. Պ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել բավարար: Փրկարարներն ավտոմեքնայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
