Կարո՞ղ եք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն ասի այն, ինչ Օբաման
Եթե փորձենք ԱՄՆ նախագահի խոսքը տրանսֆորմացնել Հայաստանի վրա, ապա կտեսնենք, որ Հայաստանի իրականության մեջ իշխանության խոսքերը ոչ միայն հեռու են այդ ամենից, այլ լրիվ հակառակն են: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն ասի այն, ինչ Օբաման: Նրա վիճակը ներկայումս առավել ծանր է, քան Սերժ Սարգսյանինը: Օբաման ընտրության շեմին է, ԱՄՆ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բավական բարդ է, արտաքին մարտահրավերները բավական ուժեղ են՝ մահմեդական բողոքի նոր ու մեծ ալիք է: Բայց Օբաման կոչ չի անում համախմբվել իր շուրջ, և ոչ էլ այդ կոչը նրա կուսակիցներն են անում, որովհետև գիտեն, որ հզորության բանաձևն այլ է: Հայաստանում Գերագույն գլխավոր հրամանատարը սրբության սրբոցի պես մի բան է, և եթե հանկարծ որևէ բան է տեղի ունենում երկրում, ապա հնչում են անմիջապես նրա շուրջ համախմբվելու կոչեր: Մինչդեռ, ազգային համախմբումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի կամ որևէ այլ պաշտոնյայի, այլ Սահմանադրության շուրջ, որը համազգային կոնսենսուսի արդյունք է: Այսինքն՝ հասարակությունը պետք է համախմբվի արժեքների շուրջ: Իսկ նախագահը ոչ թե արժեք է, արժեքների մարմնավորում կամ խորհրդանիշ, այլ պետական ծառայող, որին ընտրում է հասարակությունն իր նախանշած արժեքների շրջանակում՝ այդ արժեքների պահպանությունը երաշխավորելու համար: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
