«Մեր կրթական ոլորտը գտնվում է ռախիդիկ վիճակում».Անահիտ Բախշյան/տեսանյութ/
«Մեր կրթական ոլորտը գտնվում է ռախիդիկ վիճակում», – Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշելով ,որ մեր կրթական ոլորտում բազում խնդիրներ կան՝ հատկապես ներառական կրթության հետ կապված: «Ես պետք է ասեմ՝ մեր երկիրն ունի փոքր միջոցներ, բայց նաև մեծ մարտահրավերներին դիմակայելու կարողություն պիտի ունենա: Դա նաև պետք է արվի կրթության մեջ: Պետք է ճիշտ նպատակներ ու ռեսուրսներ ունենանք: Կրճատումներ կոչվածը ես ուզում եմ նայել այն տեսանկյունից, որ ամեն բան պետք է արդյունավետ լինի: Մեր ռեսուրսներն առանց այդ էլ քիչ են:Կրթության ոլորտում արված բարեփոխումները դեռ տեսանելի չեն, քանի որ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք՝ տարվա ընթացքում արված քայլերը արդյունավետ էին, թե ոչ», – նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
