ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հակամարտության հնարավոր սցենարը
BBC հեռուստաընկերությունը ցուցադրել Է «Երրորդ համաշխարհային պատերազմը. հրամանատարական կետում» ֆիլմը, որի սցենարը նկարագրում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ մտացածին հակամարտությունը: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ֆիլմի սյուժեն կառուցվում է այն բանի վրա, որ ռուսաստանամետ ապստամբների կողմից լատվիական Դաուգավպիլսի գրավումից եւ ամերիկա-բրիտանական կոալիցիայի միջամտությունից հետո աշխարհը հայտնվում է լայնածավալ միջուկային պատերազմի եզրին: Մարդկության փրկարարներն են դառնում բրիտանական նախարարների կաբինետի անդամները: Գործողությունը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարական կետում: Բեմադրիչների նպատակն է եղել ցույց տալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները Եվրոպայում նոր պատերազմի դեպքում:
