«Հայաստանում մտավորական չի մնացել». որտեղի՞ց է այդ ագրեսիվ ինքնավստահությունը

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն, անդրադառնալով նախագահի և մտավորականների միջև Արցախում կայացած հանդիպմանը, գրել է. «1992, թե 1993 թվականին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում հանդիպեց մտավորականների հետ։ Տաղանդավոր լրագրող և իմ լավ բարեկամ Գրիգոր Բաբայանը (որը, ցավոք, hիմա մեզ հետ չէ) ջախջախիչ հոդված գրեց ընդդիմադիր «Երկիր» թերթում։ Հոդվածի վերնագիրն էր՝ «Նախագահ-մտավորականներ՝ 0։0», - այսինքն՝ ոչ մտավորականներն են խելքին մոտ հարց տվել, ոչ էլ նախագահն է լուրջ բան պատասխանել։ Դրանից հետո շատ բան չի փոխվել։ Կշտամբանքները նույնն են՝ ինչու են հանդիպել, ինչու են հենց նրանց կանչել, ինչու նրանք այս հարցը տվեցին, իսկ այն հարցը չտվեցին։ «Այ, եթե ես լինեի»։ «Բա ինչու մի հատ չհայհոյեցիք նախագահին»։ «Սրանք մտավորական չեն, մտավորական են կոշտ «ռ»-ով» (այդպես ասողները, հավանաբար, ակնարկում են, որ իրենք մտավորական են փափուկ «ր»-ով)։ «Հայաստանում մտավորական չի մնացել» (բացի իրենցից՝ նկատի ունեմ)։ «Ընդհանրապե՞ս ի՞նչ է մտավորականը՝ նման բան չկա։ Եվ այլն։ Որտեղի՞ց է այդ ագրեսիվ ինքնավստահությունը, հապճեպ դատելու և դատավճիռ կայացնելու մոլուցքը։ Ցանկացած մարդ, այդ թվում՝ պաշտոնյա, զրույցի է կանչում այն մարդկանց, որոնց հետ ինքն է ցանկանում զրուցել։ Ամեն մի հրավիրված իրավունք ունի ընդունելու կամ մերժելու հրավերը։ Հրավիրվածներից յուրաքանչյուրը կարող է խոսել այն խնդիրների մասին, որոնք իրեն են հուզում։ Ինձ, օրինակ, չի թվում, որ ռաբիս երաժշտությունը Հայաստանի թիվ մեկ խնդիրն է։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է մեղադրեմ Հովհաննես Չեքիջյանին, թե ինչու է նա հենց այդ հարցը բարձրաձայնել։ Եվ ամենակարևորը. մնացածը, ում չեն հրավիրել, հնարավորություն ունեն իրենց կարծիքը, իրենց քննադատությունը, անգամ իրենց հայհոյանքները բարձրաձայնելու զանազան, առաջին հերթին՝ համացանցային հարթակներում։ Քաղաքացիական արիությունն ու խիզախությունը գործի դնելու բազմաթիվ հնարավորություններ կան»:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am