Միքայել Մելքումյանը՝ Ծառուկյանի մասին. «Մենք հավատացած ենք, որ ինքը գալիս է, այո, գալիս է»

Մինչ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը ձգձգում է վերադարձի իր հայտարարությունը, ԲՀԿ-ում նրա պաշտամունքը հասել է աննախադեպ չափերի։ Երեկ այս թեմայով զրուցեցինք Միքայել Մելքումյանի հետ։ – Հիմա եթե Գագիկ Ծառուկյանը ցանկություն չհայտնի վերադառնալու, ո՞ւմ համար է հանրությունն այս անգամ ԲՀԿ-ին ձայն տալու, թե՞ չի տալու։ – «Եթե»–ներով քաղաքականություն չեն անում։ Երբ կլինեն փաստացի դեպքեր, ես խոստանում եմ, այն ժամանակ կպատասխանեմ ձեր հարցերին։ Այսօր վեկտորը նա է, որ մենք հավատացած ենք, որ ինքը գալիս է, այո, գալիս է։ Մնում է ինքն իր վերջնական ակորդն իրականացնի։ Այլ բան, պրակտիկ հեռանկար չկա։ Իսկ չեղած բաների մասին ինչի՞ խոսենք։ – Իսկ չե՞ք մտահոգվում, որ այսպիսի հայտարարություններից հետո հանրության մոտ կարծիք կձեւավորվի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն չկա, կա միայն Գագիկ Ծառուկյան, ու դրա համար էլ նրա վերադարձի խնդրագիր եք ներկայացրել ողջ կուսակցությունով։ – (Բարձր ծիծաղում է) Դուք անընդհատ փորձում եք ոլոր-մոլոր… ախր, ես ասացի, թե միտքը որ կոնտեքստում է հնչեցվել, Դուք առանձնացնում եք։ Գագիկ Ծառուկյանի վերադարձի պարագայում ԲՀԿ-ի համար եւ այն ուժերի (ես չգիտեմ, թե որ ուժերը կլինեն, դա Գագիկ Ծառուկյանը կորոշի, եւ անհատներին), այո, կլինի շատ վճռական այդ ձայների ստացման գործում, մի այլ պարագայում, երբ Ծառուկյանը չի լինի, կլինի ուրիշ վիճակ։ Դրա մասին չենք կարող խոսել, որովհետեւ այդ վիճակը չկա։ – Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ԲՀԿ-ն էլ մարդ-կուսակցություն է, չկա լիդերը, չկա կուսակցությունը։ – Ոչ, ոչ, ես արդեն նշեցի, որ ԲՀԿ-ի՝ ձայներ ստանալու առանցքում անկյունաքարայինը Գագիկ Ծառուկյանի անձն է, նրա գործունեությունը, կենսագրությունը, ընտրություններին մասնակցելու փաստը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am