Էլ ում է ԱԱԾ-ն հրավիրել զրույցի, ով է վախեցել-գնացել, իսկ ով իրեն գրագետ և արժանապատիվ պահել

ԱԱԾ-ն կարծես թե ցուցակագրել է բոլոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին։ Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են։ Քանի որ ամենասուր ընդդիմադիրները, որոնցից կարելի է նաև ծայրահեղ քայլեր սպասել, համակրանք են տածում «Սասնա ծռերի» նկատմամբ, ապա ցուցակի առաջին հորիզոնականում հենց նրանք են՝ «Սասնա ծռերին» այս կամ այն կերպ աջակցածները։ Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր առաջ ԱԱԾ զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունին։ Նա ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և անթաքույց համակրում է «Սասնա ծռերին», այլև ամռանը Ազատության հրապարակում մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին։ Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ Հարութ Կարապետյանը։ Վերջինս, դատելով իր ֆեյսբուքյան էջից, նույնպես համակրում է «Սասնա ծռերին»։ Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կարապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից և օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցագիր ուղարկել։ Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտնվողը անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձևերին. «Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով՝ ասել է նա։ 21-րդ դարի Հայաստանի կրթված քաղաքացուն այս նախադասությամբ այլևս չես ահաբեկի։ «Դուք պարտավոր եք ինձ հետ հարգանքով խոսել։ Ես ոչ մեկի հետ պարտավոր չեմ հանդիպել առանց ծանուցագրի, այլևս չզանգահարեք ինձ»,- պատասխանել է քանդակագործն ու անջատել հեռախոսը։ Էլ ում է ԱԱԾ-ն հրավիրել զրույցի, ով է վախեցել-գնացել, իսկ ով իրեն գրագետ և արժանապատիվ պահել՝ հայտնի չէ: ԱԱԾ ցուցակում թերևս հաջորդը ընդդիմադիր կուսակցությունների անդամներն են, ընդդիմադիր քաղաքացիական ակտիվիստները։ Կարծում ենք՝ խոսքը իրականում այնքան էլ մեծ թվով մարդկանց մասին չէ, քանի որ այս դաշտի 50 տոկոսը, եթե ոչ ճնշող մեծամասնությունը ԱԱԾ բոլորովին այլ ցուցակներից են, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ ԱԱԾ-ն առհասարակ որևէ աշխատանք չի տանի, հույսով, որ նրանք կտեղափոխվեն Բաքու՝ «բացելով իրենց իրական դեմքը»։ Այնուամենայնիվ, սույն մարտավարությունը արդյունավետ չի թվում։ Համենայնդեպս այն ժամանակ, երբ Վահան Արծրունուն հարցնում էին, թե ինքը ինչ կապ ունի «Հիմնադիր խորհրդարանի» հետ և ինչ միջոցներով է ապրում, արցախցի ակտիվիստը տեսակապով Բաքվի հետ էր խոսում։ Իսկ գուցե արժե Հայաստանի և Արցախի բնակչությանն ուղղված կո՞չ տարածել, որտեղ կլինեն կոնկրետ անձանց նկարները և Բաքվից նրանց գործունեության նկարագրությունը։ Եթե ԱԱԾ-ն պատվից ցած է համարում նման կոչը, որովհետև նաև իր պատճառով է այդ անձը հայտնվել Բաքվում, դա կարող է անել ՊՆ-ն, ոստիկանությունը կամ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Որևէ պետական գերատեսչություն։ Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պարտավոր չեն դեմքով ճանաչել Բաքվում աշխատանքի տեղավորվածին եւ կարող են զրույցի բռնվել ցանկացածի հետ ցանկացած թեմայով։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am