Սա հարկատեսակ է, որին մենք կողմնակից չենք.Անժելա Խաչատրյանը չի ողջունում «1000 դրամ» նախաձեռնությունը
Ազատ դեմոկրատների փոխնախագահ Անժելա Խաչատրյանը չի ողջունում «1000 դրամ» նախաձեռնությունը: Գաղափարը, ըստ քաղաքական գործչի, լավն է, մատուցման ու իրագործման ձևն է սխալ ընտրված: «Ֆոնդի առակայություն ցանակալի է, որ լինի, բանակին օգնություն ու աջակցություն ցուցաբերել միշտ էլ պետք է, բայց ձևը, որ իրականցվում է, մեզ համար, անըդունելի է: Սա հարկատեսակ է, որին մենք կողմնակից չենք: Մենք առաջարկ էինք ներկայացրել, որ պետականորեն հաստատվի այն՝ որպես հարկատեսակ, և գանձում կատարվի 200 հազար և ավելի աշխատավարձ ստացողներից միայն: Ցանկանում եմ շեշտել, որ կարևոր է նման օրենքի առկայությունը և ոչ ոք, քավ լիցի, չի ասում, թե բանակի կողքին կանգնել պետք չէ, ուղղակի այն իրականցնելու այս տարբերակի հետ չենք համամիտ»,- մանրամասնեց Ա. Խաչատրյանը:
