«Մրցակիցներ ունենք, հակառակորդներ` ոչ».ՀՀԿ
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարաեց.«Պետք չէ պիտակավորել քաղաքական գործընթացները, թերևս կարևորագույնը, որ կլինի՝ արդար ընտրությունների անցկացումն է: Ընտրությունների նախապատրաստվելիս պետք է ուշադրություն դարձնել ընտրությունների անցկացմանը, խախտումների բացահայտմանն ու կանխմանը:Վանաձորի և Գյումրու ընտրությունները վառ ապացույց են այն բանի, որ եթե լավ ես պատրաստվում, ապա ցանկալի արդյունք ստանում ես:Փոխադարձ վստահության մեջ անցկացվող ընտրությունների արդյունքները կարող են վերջ դնել թշնամական հարաբերություններին»: Անդրադառնալով Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալուն՝ նա նշեց, որ ընդդիմադիրներին որպես թշնամիների պետք չէ ընկալել. «Ասել, որ իշխանությունները հայրենասեր են, իսկ ընդդիմադիրները՝ ոչ, սա արդեն պատմության գիրկն է անցնում»: Իսկ քաղաքական դաշտում գոյություն ունեցող ուժերից ոչ մեկին ՀՀԿ-ական պատգամավորն իրենց հակառակորդ չի համարում. «Մրցակիցներ ունենք, հակառակորդներ` ոչ»:
