Պետական ապարատ մտնելուն պես մարդիկ փոխվում են.Ազատ Արշակյանը՝ՄԻՊ-ի մասին
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարաութմ է. «ՄԻՊ-ի պաշտոնը Հայաստանում պետք է վերացվի։ Մարդու իրավունքների պաշտպան, առաջին հերթին, պետք է լինի հանրապետության ղեկավարը՝ իր լծակներով: Հայաստանում ՄԻՊ պետք է լինեն խոսքի ազատությունն ու հասարակական կազմակերպությունները։ ՄԻՊ-ի բյուրոկրատական կառույցին հատկացվող միջոցները պետք է հատկացվեն ՀԿ-ներին, որոնք էլ իրենց հերթին պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ ինչպես են ծախսել այդ գումարները մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Հայաստանում, ամեն դեպքում, ՄԻՊ-ի լավ թեկնածուներ շատ կան: Բայց պետական ապարատ մտնելուն պես այդ մարդիկ փոխվում են, դառնում նրանցից մեկը»:
