Հանրապետականը մեկ լիդերի կուսակցություն է. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում հրատարակված այն լուրերին, թե Հովիկ Աբրահամյանը վերջին պահին է կարողացել համոզել Սերժ Սարգսյանին, որ ընտրվի ԳՄ անդամ և չնայած նրան, որ ընդգրկվել է լուսանցքում է մնալու:Ինչպես ասաց՝ ՀՀԿ ԳՄ յուրաքանչյուր անդամ ՀՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչ է: ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է, լիդերը Սերժ Սարգսյանն է, իսկ մնացածն իրականացնում են քաղաքականություն, որը բխում է լիդերի քաղաքականությունից: «Հիմա ով որտեղ կլինի, ով ինչ պաշտոնում կլինի, ինձ համար դա երկրորդական է: Հիմա ես ԱԺ փոխնախագահ եմ, բայց հետո կարող եմ լինել սովորական գործազուրկ դա չի նշանակում, որ ես կուսակցական ավելի ակտիվ գործունեություն չպետք է իրականացնեմ: Դա մամուլն է գրում, ես նման խնդիր չգիտեմ, մեր կուսակցությունում որևէ նման խնդիր չկա: Մի փնտրեք սև կատու մութ սենյակում»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ ինքը հստակ կարող է ասել՝ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում որևէ անձի հետ կապված նման հարց չի քննարկվել:
