Մոսկվայից ստիպում են, որ դահիճն ու զոհը գրկախառնվեն. Ազատ Արշակյան
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ սպասվելիք կոալիցիայի թեմային՝ նկատեց, որ Հայաստանում քաղաքական կոալիցիա պետք է կազմավորվի, երբ տարբեր կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերը կարիք ունեն միավորման: «Բայց մեր դեպքում ՀՀԿ-ն ունի այլ ծրագրեր, ՀՅԴ-ն՝ բոլորովին այլ։ Նրանց շահերն անհամատեղելի են։ Ճիշտ կլիներ, որ նրանք սուր մրցակիցներ լինեին։ Նրանց մոտ փոխզիջման տեղ չկա, նրանցից մեկը կարող է գալ մյուսին հեռացնելուց հետո։ Կարծում եմ` այս միությունը պարտադրված է, նրանց հրամայված է այդպես վարվել Մոսկվայից։ Ստիպում են, որ դահիճն ու զոհը գրկախառնվեն, ողջագուրվեն: Եթե այդ գրկախառնումը չլիներ, ՀՅԴ-ին ուղղակի կփակեին»,- ասաց Ազատ Արշակյանը։
