«Խնդրում եմ ձայները կտրել և լսել». պատգամավորները չեն ենթարկվում
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ստացել են գրություն, որով առաջարկվում է 2016 թվականի դեպտեմբերի 13-ին գումարած ԱԺ օրակարգից հանել մի շարք հարցեր։ Նա նշեց, որ օրակարգից հանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Հայաստանի վերահսկիչ պալատի 2017 թվականի գործունեության տարեկան ծրագիր, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկումները։ Գալուստ Սահակյանը պատգամավորներին խնդրեց չլքել դահլիճը, քանի որ վերջին ընթերցմամբ կքննարկեն մի քանի նախագիծ ևս: Սակայն պատգամավորներն աղմկում էին ու չէին թողնում, որ ԱԺ նախագահը խոսի։ «Խնդրում եմ ձայները կտրել և լսել»,- ասաց Գ. Սահակյանը։
