ՀՀ տնտեսությանը նորից կործանում է սպառնում.Եղիազարյանը՝Տ.Սարգսյանի նշանակման մասին
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյան Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատնում է.«Հետեւություններ պետք է անենք, թե ինչու է գյուղնախարարությունը տանուլ տվել հիվանդությունների դեմ պայքարում։ Դաբաղը եւ մյուս հիվանդությունները՝ բրուցելոզ, սիբիրյան ախտ, դիվերսիայի հետեւանք են։ Դաբաղը գալիս է Թուրքիայից»: Անդրադառնալով ԵՏՄ-Հայաստան հարաբերություններին եւ Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակմանը, Գուրգեն Եղիազարյանը նշում է.«Հայաստանի տնտեսությանը նորից կործանում է սպառնում։Եթե մի բան ուզում եք կործանվի, Տիգրան Սարգսյանին ուղարկեք։ 11,4 տոկոսով վերցրեց աղքատության շեմը, 36,7-ով թողեց բարեհաջող։ Մայրցամաքի վրա չեք կարող ասել մի երկրորդ երկիր, որտեղ ոսկու ակտիվները վերածվեցին թղթի, հետո պարզվեց, որ ոսկին չորս անգամ թանկացավ, եւ Հայաստանը 50 միլիոն դոլարի վնաս կրեց»։
