Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել

Թուրքիայի հայ համայնքը Պոլսի պատրիարքի ընտրությունների անցկացման համար հանդիպումներ է անցկանցում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ստամբուլի Ֆերիքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցու Նազար Շիրինօղլու անվան դահլիճում: Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքի տեղեկացմամբ՝ «Düşünce Platformu»-ի («Տեսակետների հարթակ») կողմից կազմակերպված ժողովն անցկացվել է վերջին շրջանում պատրիարքի ընտրություններում ստեղծված իրավիճակը, հնարավոր խոչընդոտները քննարկելու և խնդրի լուծման հարցում մտքեր փոխանակելու  նպատակով: Առաջին ժողովին մասնակցել են շուրջ 300 մարդ, այդ թվում նաև գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հայ պատգամավոր Սելինա Դողանը: Մասնակիցներից փաստաբան Սեդրակ Դավութհանը ներկայացրել է պատրիարքական ընտրությունների իրավական գործընթացը, որը ըստ փաստաբանի, 8 տարի է՝ անտեսվում է: Իսկ Բիլգի համալսարանի դասախոս, սոցիոլոգ,  Օհաննես Քըլըչդաղը խոսել է ընտրությունները չանցկացնելու պատճառների և ստեղծված իրավիճակի հետևանքների մասին: Նա հիշեցրել է, որ նախկինում համայնքը պատրիարք ընտրելու խնդիրներ ևս ունեցել է, ինչպես օրինակ պատրիարք Մեսրոպ Նարոյանի մահվանից հետո 1944-ից մինչև 1950 թվականը պատրաիարքական աթոռը թափուր է եղել: Սակայն, ինչպես նշել է Քըլըչօղլուն, անցյալում հայկական համայնքը չնայած բարդ խնդրիներին, երբեք այնքան պասիվ չի եղել, որքան այսօր է: Սոցիոլոգը այս ճգնաժամի ժամանակ հայ համայնքի ցուցաբերած կեցվածքը նմանեցրել է «մահացածի, որը սպասում է, թե երբ իրեն կթաղեն»: Քննարկումների ժամանակ համայնքի անդամներից Գարո Գաբրելյանը քննադատել է պատրիարքարանին և հոգևորականներին՝ եկեղեցուն նվազ նվիրվածության համար: Քննարկման մասնակիցներից Ուրազ Գասպարն էլ առաջարկել է, որ հայ պատգամավորները պատրիարքի ընտրության հարցը բարձրացնեն մեջլիսում: Այս դիտարկմանը ի պատասխան պատգամավոր Սելինա Դողանը ասել է, որ իրատեսական չէ, որ այդ հարցերը  մեջլիսում լուծում կստանան: Հանդիպման ավարտին «Düşünce Platformu» անդամները համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ նշվում է, որ Հայոց Պատրիարքությունը, որը 555 տարվա ավանդույթ ունի, ներկայացնում է այդ հողերում ապրող մի ժողովրդի, որը 3000 և ավելի տարվա պատմություն ունի: Նշվում է, որ 2008 թվականից հետո, երբ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության պատճառով այլևս չկարողացավ շարունակել իր պարտականությունները, հայ համայնքը չի կարողանում նոր պատրիարք ընտրել: «Խախտվել է մեր դավանանքի ազատության իրավունքը, իսկ ընտրություններ անցկացնելու իրավունքն անհիմն պատճառաբանություններով խլվել է մեզանից»,-նշված է հայտարարության մեջ: «Ժամանակի կորուստ այլևս չենք հանդուրժի»,-հայտարարել են մասնակիցները՝ պահանջելով եկեղեցու հին ավանդույթների համաձայն՝ ժողովրդի քվեարկությամբ ընտրություններ անցկացնել: Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում,  որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:
 

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am