Ավտովթար Լոռու մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով բանջարեղենով բարձված Ford-ը բախվել է Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում 30-ամյա Արկադի Ասատրյանը իր վարած Ford մակնիշի 34 ZP 010 համարանիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ագարակ գյուղի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է ընթացող Վանաձորի բնակիչ Հարություն Փարչամյանի վարած Mercedes մակնիշի 35 AM 713 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford-ը բարձված է եղել բանջարեղենով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի





