Օսկանյանը հայտնվել է ծանր կացության մեջ

Ոչ իշխանական քաղաքական դաշտում սկսվել է, այսպես կոչված, բյուրեղացման գործընթացը: Լիբերալ դաշինքի կայացումը, որին անդամագրվեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանարապետություն» կուսակցությունները, արդեն իրողություն է: Դատելով այս ուժերի որդեգրած նախնական քաղաքական վարաքագծից՝ այս քաղաքական միավորումը գործելու է ռադիկալ դաշտում, թեպետ քաղաքական և հասարակական շրջանակներում այս միավորման՝ իրական ընդդիմություն լինելու հետ կապված կասկածնները լիովին փարատված չեն: ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է դաշինքով հանդես գան առաջիկա ընտրություններին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին: Օսկանյանը շատ դրական է արտահայտվել նախկին պաշտպանության նախարար Օհանյանի մասին՝ ասելով, որ նրա նկատմամբ բացառիկ հարգանք ունի, միաժամանակ նշել է, որ առայժմ նա քաղաքականություն մտնելու մասին հայտարարություն չի արել: Փաստացի Օսկանյանն իր մասով պատրաստ է այդ համագործակցությանը, եթե իհարկե դրան համաձայնություն տա նաև Սեյրան Օհանյանը, ով, ըստ համառորեն չդադարող լուրերի համաձայն, պաշտոնին հրաժետ է տվել՝ իշխանությունից նեղացած : Ի դեպ, տեղեկություններ կան, որ վերջին շրջանում Սեյրան Օհանյանի ու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են: Եթե Օսկանյանի նշած քաղաքական միավորումը իսկապես զարգացում ունենա, ապա բավականին բարդ իրավիճակում է հայտնվում Վարդան Օսկանյանը: Հայտնի է, որ նրա ղեկավարած կուսակցության մեջ հիմնականում համախմբված են մարդիկ, ովքեր նախկինում չլինելով կուսակցության անդամ՝ սատարում էին ԲՀԿ-ին և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Խոսքը ԲՀԿ նախկին առաջնորդի շուրջ համախմբված քաղաքական թիմի, այսպես կոչված, պրոքոչարյանական հատվածի մասին է: Այս մարդիկ՝ Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Անդրանիկ Թևանյան,  որոնց հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանը անվանեց խառնակիչներ,  համարվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ, և ժամանակին աշխատելով Գագիկ Ծառուկյանի թիմում՝ քաղաքական գերնպատակ էին համարում Քոչարյանի քաղաքական հենարանի պահպանումը: Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու, մինչ այդ նաև քառյակի ձևաչափով ՀԱԿ, «Ժառանգության» և ՀՅԴ-ի հետ բանակցությունների սկսելուց հետո Քոչարյանը կարծես թե հասկացավ, որ ԲՀԿ նախկին առաջնորդը իր համար հուսալի հենարան լինել չի կարող: Հիմա, երբ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու հեռանկարը կրկին օրակարգում է, Օսկանյանի վիճակը իսկապես բարդանում է՝ հաշվի առնելով, որ կան շատ հստակ տեղեկություններ առ այն, որ Քոչարյանը այլևս ցանկություն չունի քաղաքական ծրագրեր իրականացնել ու ճանապարհ անցնել Ծառուկյանի հետ: Իսկ Օսկանյանը ԲՀԿ գաղափարական առաջամարտիկներից է եղել, նախորդ ընտրությունների ժամանակ նրա անունը ընդգրկված էր ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակում: Այս տեսանկյունից Օսկանյանի համար չափազանաց բարդ է լինելու համոզիչ բացատրություն գտնել իր ու Ծառուկյանի քաղաքական ապահարզանի մասին: Եթե Օսկանյանին հաջողվի կայացնել դաշինքի գաղափարը և իր շուրջը համախմբել Արցախի ազատամարտի երկու հերոս հրամանատարներին՝ Սեյրան Օհանյանին ու Սամվել Բաբայանին, ինպես նաև ու համեմատաբար մաքուր քաղաքական գործի համարում ունեցող Րաֆֆի Հովհանիսյանին, ապա նա կարող է նոր քաղաքական իրողություններին նորովի արձագանքելու հիմնավորման մարտավորություն ընտրել: Օսկանյանի միտքն ու լեզուն բավականին ճկուն են, և նա հավանաբար իրավիճակից ելք կգտնի: Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ ուժերի վերադասավորման նման կոնֆիգուրացիայի դեպքում, եթե ոչ իշխանական ուժերը չեն միավորվելու մեկ միասնական ճակատում, իշխանությանը հաղթելու շանս նրանք պրակտիկորեն չեն ունենալու: Խոշոր հաշվով, եթե անգամ ոչ իշխանական ուժերի բոլոր բևեռները, ներառյալ առաջին և երկրորդ նախագահները հայտնվեն նույն միավորման մեջ, Հայաստանում դասական իմաստով ընդդիմություն, միևնույնն է, չի ստացվի, որովհետև նախկին իշխանավորները, որպես կանոն, լավ ընդդիմություն չեն դառնում: Ամեն դեպքում, շատ կարևոր են նախընտրական զարգացումները, որոնք մինչև վերջին պահը կարող են փոխվել:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am