ՊԵԿ-ի բանանային սուտը

Ձեզ ենք ներկայացնում ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումները՝ ՊԵԿ-ի բանանային ստի  մասին: Շաբաթներ առաջ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ «անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»: Այնուհետև, թե մեր և թե այլ թիմերի՝ մանրամասներ ներկայացնելու հարցումներին ի պատասխան, ՊԵԿ-ից, տեղեկություններ տրամադրելու փոխարեն, հայտնում էին «…ՊԵԿ-ն առավել կարևորում է շուկայում արդար մրցակցության միջավայրի ձևավորումը, ինչի արդեն իսկ տեսանելի առաջին արդյունքներից մեկն էլ բանանի շուկայում վերջին օրերին նկատվող գների շուրջ 200 դրամով անկումն է»: Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նոյեմբեր ամսվա սպառողական ապրանքների (այդ թվում՝ մայրաքաղաքում բանանի) միջին գները: Ըստ դրանց, ի հեճուկս ՊԵԿ-ի, բանանի գները նվազել են ոչ թե 200, այլ ընդամենը 28 դրամով:

banan Ավելին, ինչպես երևում է գրաֆիկից, այս նոյեմբերին բանանն ավելի թանկ է եղել, քան մարտին կամ հուլիսին: Արդ, կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի կողմից բանանի գնանկման վերաբերյալ հրապարակված տվյալները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Հարկ ենք համարում նաև նկատել, որ թե՛ ՊԵԿ-ը և թե՛ դատախազությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, չեն ներկայացնում մանրամասներ՝ կապված բանանի ներմուծման խոչընդոտման դեպքի հետ: Եվ քանի որ նախկինում ՊԵԿ-ը, որպես կանոն, բարեխղճորեն հարգում էր օրենքը և տրամադրում հայցված տեղեկությունները, հիմքեր կան կասկածելու, որ բանանի ներկրման խոչընդոտման ու ՊԵԿ-ի՝ տնտեսվարողին աջակցելու պատմությունը, գոնե մասամբ, հորինվածք է: Տեղեկացնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» արդեն դիմել է դատարան՝ պահանջելով ՊԵԿ-ին ու դատախազությանը պարտավորեցնել դեպքի առնչությամբ հայտնել մանրամասն տեղեկություններ: Մանսավորապես, հայցվում է հայտնել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում խոչընդոտումը, արդյո՞ք դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ, արդյո՞ք հայտնի են խոչընդոտողների անունները և դրդապատճառները, ինչպես նաև խնդրո առարկա բանանի քանակը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am