Արցախցի աղջիկն արձագանքել է. «Տականք Վահան Մարտիրոսյանի հրապարակածը չի համապատասխանում իրականությանը»
Լուսինե Ներսիսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հարգելիներս, ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, չի համապատախանում իրականությանը...: Խոսակցություններն իբր իմ ձերբակալության վերաբերյալ...վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը, ու մտաահոգված եմ այս ամենի համար: Ինձ ճանաչողները, ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ և վստահեցնումեմ, որ այդպես էլ կա և դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով։ Հիշեցնենք,որ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, թե, իբր, Արցախի բնակչուհի Լուսինե Ներսիսյանը միացել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի նախաձեռնած «խաղաղության պլատֆորմ» կոչվող նախաձեռնությանը, որն իրականում հակահայ բովանդակություն ունի: Արցախի բնակչուհու հետ զրույցին կցված ռուսալեզու տեսքսում ամբողջովին աղավաղված էր: Լ. Ներսիսյանին վերագրվել էին հայտարարություններ, որոնք նա իրականում չէր արել: Այսօր էլ նույն ադրբեջանական քարոզչամիջոցը գրեց, թե, իբր, Լուսինեն ձերբակալվել է:
