Հնարավոր է ՌԴ-ն և Վրաստանը թույլ չտան, որ ՀՀ-ից ավտոբուսներ մուտք գործեն իրենց տարածք.փոխնախարար
Հայաստանում անհրաժեշտ է հստակեցնել կանոնավոր ավտոբուսային փոխադրումների օրենսդրությունը,այս մասին ԱԺ-ում հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Առաջարկում ենք հստակություն մտցնել՝ ինչ բան է կանոնավոր ուղևորափոխադրումը, և ինչ բան է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը։ Կանոնավոր ուղևորափոխադրումը պետք է ունենա հստակ չվացուցակ, պետք է այդ չվերթերը կատարվեն համապատասխան ենթակառուցվածքներով օժտված ավտոկայանային տարածքներից, բնականաբար, տոմսերի վաճառքը պետք է իրականացվի նույն եղանակով՝ կենտրոնացված կարգով, այսինքն՝ որպես անալոգիա կարելի է բերել նույն ավիացիոն շրջանակներում կատարվող գործողությունները։ Այս օրենսդրական փաթեթը միտված է մեր քաղաքացիների անվտանգ երթևեկությանը»։ Եթե չընդունվի միջազգային ստանդարտներին համապատասխանող փոխադրումների օրենսդրություն, ապա 2017-ի հունվարից Ռուսաստանը կարող է Հայաստանից ուղեւորատար ավտոբուսներին թույլ չտալ մեկնել: «Այդ օրենքներին է ձգտում հետեւել նաեւ Վրաստանը, այսինքն՝ այստեղ եւս ռիսկեր են առաջանում: Հետեւաբար՝ այդ ստանդարտները պետք է նաեւ մենք ընդունենք»,- հայտարարեց փոխնախարարը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ իրենք որոշակի վտանգներ էին տեսնում, որ կան կենտրոնացման միտումներ. «Այն մասերը, որտեղ հանձնաժողովը վտանգներ է տեսել, հանվե՞լ են, թե՞ նույն ձևով մնացել է»։
