Հայաստանը Թուրքիայից կգնի՞ դաբաղի դեմ պատվաստանյութ.ՍԱՊԾ-ն պարզաբանում է
Սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է այն տեղեկությունը,որ Հայաստանը պատրաստվում է Թուրքիայից դաբաղի դեմ պատվաստանյութ գնել:ՍԱՊԾ-ից մեզ հայտնեցին,որ դա ապատեղեկատվություն է և Հայաստանը պատվաստանյութ կգրի ոչ թե Թուրքիայից,այլ Ռուսաստանից: Հիշեցնենք,որ Habertuk-ը գրել է ,որ Թուրքիան դաբաղի նոր տեսակի դեմ պայքարող պատվաստանյութ է ստեղծել, Հայաստանն էլ այն ունենալու ցանկություն է հայտնել:Դեկտեմբեր ամսին Թուրքիայում արագորեն տարածված և ավելի քան 100 անասունի վնասած դաբաղի վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար երկրի գյուղատնտեսության նախարարությունը աշխատանքներ է սկսել մեկ ամիս առաջ: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունում պատվաստանյութը հավանության է արժանացել, և այն կարող է վաճառվել այլ երկրներում: Haberturk-ը առանձնապես շեշտել է, որ Հայաստանն ու Վրաստանը Թուրքիայում կիրառվող պատվաստանյութի առաջին պատվիրատուներից են:
