Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 18-ից սպասեք սաստիկ սառնամանիքների: Այս մասին ֆեյսբուքյան էջում նախազգուշացրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Առավոտյան ժամը 07:00 դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ: Աշոցքում բուքը մեքենան ծածկել է ամբողջությամբ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-17-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 12-16 աստիճանով: Երևանում՝ դեկտեմբերի 16-17-ը սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն, 18-20-ը‵ առանց տեղումների եղանակ:
