«Նպաստների մասին» օրենքում նոր կարգ է սահմանվել. նախարար

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ-ի կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմիններից  ստանում են քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ: Այնուհետև հայտնեց, որ առաջարկվում է նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմաններն ու կարգը որոշակիորեն ավելի առարկայական կարգավորել օրենքով: «Այս նախագծով անդրադարձ է կատարվում նաև օտարերկրյա քաղաքացիների մասով նպաստների իրավունքի որոշակի դրույթներին, մասնավորապես առաջարկվում է նախատեսել, որ ՀՀ-ում առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված լինելու դեպքում է այդ նպաստների իրավունքը ծագում։ Նախագծի նպատակն է՝ բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալու և տեղեկատվական համակարգերն առավել առարկայական կիրառելու միջոցով: Խոսքը վերաբերում է նաև չաշխատող մարդկանց մայրության նպաստին և երեխայի ծնունդի միանվագ նպաստին»,- նշեց նախարարը։ Ա. Ասատրյանը նաև նշեց, որ վճարվող նպաստի գումարները  կարող են հետ գանձվել ոչ միայն քաղաքացիներից, այլ նաև  համապատասխան որոշում կայացրած  աշխատակցից, ում մեղքով, գործողությունների կամ անգործության արդյունքում վճարվել են նպաստի գումարները։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am