ԱԺ նիստերը ժամավաճառների համար տառապանք են լինելու.Ն. Զոհրաբյան
Ազգային ժողովում «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը. « ԲՀԿ-ն պաշտպանելու է «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկված փոփոխությունները:Բոլորն են հասկանում, որ 2017-ի խորհրդարանը որակապես այլ է լինելու: Հույս ունենք, որ իրապես կաշխատեն պրոֆեսիոնալները, իսկ ժամավաճառների համար ուղղակի տառապանք է լինելու 17-ի նիստերը, դիսկոմֆորտը մեծ է լինելու: Այսինքն` նրանք, ովքեր տարբեր ատրիբուտներից բացի այս ատրիբուտն էլ ունեն, այս անգամ երկար են մտածելու, այդ ատրիբուտն իրենց պե՞տք է, թե չէ, թե լրացուցիչ գլխացավանք է դառնալու իրենց համար»: «Կարևոր է, որ այդ օրենքը հնարավորինս տա առավելագույն արդյունք : ԲՀԿ-ի առաջարկներից շատերն ընդունել են և միայն մեկ սկզբունքային առաջարկություն չի արվել: Պատգամավորն ասաց, թե երբ որ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս պատգամավորի կամ պատգամավորների նախաձեռնությանը, դա առաջարկվում է ներկայացնել ԱԺ-ում 3 րոպեում: Ըստ նրա, այդ 3 րոպեն էլ ընդհանրապես պետք է հանել, քանի հնարավոր չի լինի այդ ընթացքում ներկայացնել նախագծի փիլիսոփայությունն ու բովանդակությունը: Գալոչկայի համար է, այսինքն` «ձեզ էլ հնարավորություն տալ խոսել» սերիայից է»,-ասաց նա և նշեց, որ առաջարկել են 10-15 րոպե տալ՝ ներկայացնելու բացասական եզրակացություն ստացած նախագիծը։
