Մոսկվայում ԻՊ-ի ծրագրած ահաբեկչությունների շարք է կանխվել
ria.ru-ն հայտնում է ,որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Մոսկվայի տարածքում ծրագրված ահաբեկչությունների շարքը, Դիվերսիոն-ահաբեկչական խմբում ներգրավված են եղել Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ, որոնք ծրագրել էին մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել:Գրոհայիններն ահաբեկչական հարձակումները նախապատրաստում էին ԻՊ-ի՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից մեկի ուղիղ հրահանգով,հայտնել են ծառայությունում: Մանրամասնում են, որ Մոսկվայում ձերբակալվել է խմբի 4 անդամ, որոնց տների խուզարկության ժամանակ առգրավվել են կիրառման համար արդեն պատրաստ ինքնաշեն պայթուցիկ նյութեր, զենք, ինչպես նաև մեծ հզորությամբ պայթուցիկ նյութի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ:
